Կորոնավիրուսը հաղթահարելու փուլ ենք մտել, և 2-րդ ալիքի լավ դիմակայունություն կունենանք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով այսօր կրկին խոսել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին։

«Հունիսի 14-ից հետո ախտորոշված դեպքերը 10000-ից ցածր են։ Հիմքեր կան պնդելու, որ ոչ միայն կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ ենք մտել, այլև 2-րդ ալիքի լավ դիմակայունություն կունենանք։

Բայց, չնայած այս ամենին, նորից հակահամաճարակային փիար արշավ է սկսվել։ Ինձ համար էլ է տհաճ դիմակ կրելը, բայց դա անհրաժեշտույուն է, հակառակ դեպքում հետ կգլորվենք հունիսյան իրավիճակի մեջ։ Եթե դիմակի հետ կապված փոփոխություն լինի, առաջինը մենք կտեղեկացնենք դրա մասին․ այս պահին դրանից հրաժարվելը խելամիտ չէ։ Եկեք էս անհարմարությունները մի քիչ երկար տանենք, բայց դուրս գալուց իրոք դուրս գանք, ոչ թե իմիտացիա անենք», - ուղիղ եթերում նշել է Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյությում։

--00—ԼՄ