Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

քաղաքական

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հուլիսի 23-ին ԱԺ նախագահին դիմում էր ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին: Բագրատյանի այդ որոշման վերաբերյալ որևէ այլ տեղեկություններ չկան:

Լուրեր են շրջանառվում, որ պատգամավորի  որոշումը պայմանավորված է նրա մերձավորին առնչվող քրեական գործով, որի շրջանակում պատգամավորը դատավարական կարգավիճակ ունի:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 24News-ին տեղեկացրեց, որ Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործի շրջանակներում:

Նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ հավելյալ տեղեկություններ չեն տրամադրվում։ 

Նշենք նաև, որ Սերգեյ Բագրատյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ ԲՀԿ-ից չեն մեկնաբանում պատգամավորի որոշումը։ 

--0--ԿԿ