Գիորգի Գախարիան հերքել է, որ Վրաստանի տարածքով Սերբիայից զենք է մատակարարվել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

Ալիև

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արձագանքել է Ադրբեջանի իշխանամետ կայքի տարածած այն հայտարարությունը, թե Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենք է տեղափոխվել, գրում է վրացական netgazeti.ge-ն: Աղբյուրը ավելի ուշ հրապարակել էր նաև այն բեռնատարի լուսանկարը, որում ենթադրաբար եղել է այդ զենքը:

«Ի՞նչ զենք... Դա կեղծ տեղեկություն է, որը տարածվել է ԶԼՄ-ների կողմից: Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Մեր ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ սպառնալ չի կարող, իսկ Վրաստանի տարանցման քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն տարածված տեղեկությունը որակել էր ապատեղեկատվություն, որն ուղղված է 2 ռազմավարական գործընկերների՝ Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծելուն:

ԱԳՆ-ի հայտարարությունից հետո ադրբեջանական աղբյուրը որպես ապացույց բեռնատարի լուսանկար էր հրապարակել: Մինչդեռ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նշել է, որ լուսանկարում ընդամենը բեռնատար է, ուրիշ ոչինչ:

--00—ԼՄ