Դեսպան Տողանյանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 24, 24News

Thumbnail

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և համաեվրոպական անվտանգության խնդիրները ներկա լարվածության համատեքստում: Ընդգծվել է լարվածությունը թուլացնելուն ու մթնոլորտի առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը՝ նաև նկատի ունենալով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի շարունակության հեռանկարը:

--00--ԱԹ