ԱԱՏՄ-ն Երևանում, Գյումրիում և Կապանում կասեցրել է մի քանի տնտեսավարողների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

1

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է՝ ԱԱՏՄ-ն կասեցումներ է կատարել Երևանում և մարզերում:

Երևանում կասեցված տնտեսավարողների թվում են «Քանաքեռի Կարի Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, «Ֆաբելիկ Զակավկազյե» ընկերությունը, «Շոկո» և «Նոութ.ԱՄ» խանութները և ոչ միայն։

ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատանքային խմբերն այսօր Գյումրիում և Կապանում ևս գործունեության արգելք են սահմանել․ կասեցվողները մարզերում բացառապես անհատ ձեռնարկատերեր են։

--00—ԼՄ