2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախում ծնվել է 960 երեխա՝ 484 տղա և 476 աղջիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

հասարակական

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա, որոնցից 484-ը տղաներ են, 476-ը՝ աղջիկներ:

Քաղաք Ստեփանակերտում 820 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 78 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 27, Հադրութում՝ 16, Քաշաթաղում՝ 15 և Շահումյանում՝ 4 երեխա: 

Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ:
Հարկ է նշել, որ թվով 7 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:
Արցախի  Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 21 երեխա:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, որոնցից 495-ը՝ տղաներ են, 482-ը՝ աղջիկներ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է 35-ով:

--0--ԿԿ