«Հայ» որոշիչը իշխանությունը վտարում է, քերում հանում է, և դա պատահականություն չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանն այն տեսակետին է, որ «Հայ գրականություն» առարկայի նոր չափորոշիչները հարված են հայ գրականությանն ու մշակույթին: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա ասաց, որ «Հայ» որոշիչը իշխանությունը վտարում է, քերում-հանում է, և դա պատահականություն չէ: 

Գրականագետն այն կարծիքին է, որ ուժեղ մի կենտրոնից հստակ մշակված ծրագիր է իրականացվում: «Դրսի ուժերը ներսում բարձրաստիճան հարմար պաշտոնյա համախոհներ են գտել ու ընդդեմ հայ ինքնության ծրագիր են մշակում: Այնպիսի չափորոշիչներ են ներկայացվել, այնպես են ամեն ինչ ավերակել, որ երեխան չի կարող հասկանալ՝ ով է Չարենցը: Մոռացել են Համաստեղին, Մուշեղ Իշխանին, Վահան Թեքեյանին, Հակոբ Օշակին ու այլոց: Այնքան շիլաշփոթ կա այդ չափորոշիչների մեջ, որ 7 սատանա ընդհանուր հայտարարի չեն կարող գալ»,- ընդգծեց Սրապիոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ