Ավանում գիշերը 36-ամյա տղամարդը դանակի սպառնալիքով թալանել է դեղատունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Երևանում նոյեմբերի 14-ին  ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ըստ Shamshyan.com-ի՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել 36-ամյա Էդուարդ Մ.-ն և դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ 22-ամյա Ա. Պ.-ից պահանջել գումար։ Վերջինս էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երևանի ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Էդուարդ Մ.-ին և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանություն։ Վերջինս ձերբակալվել է։