Վթար՝ Երևանում. «Օpel» բախվել են «Օpel»-ն ու «Mercedes-Benz»-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

վթար

Հուլիսի 24-ին՝ ժամը 23։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Օpel» (վարորդ՝ Միհրան Խ․, ծնված 1991 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Սար­գիս Ս․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Օpel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Սաթիկ Խ․, ծնված 1937 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որետեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

--00—ԼՄ