Իսակովի պողոտայում «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը, վարորդը հոսպիտալացվել է, վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

վթար

Հուլիսի 24-ին՝ ժամը 22:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Ե․, ծնված 1988 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկնե­րը տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

--00—ԼՄ