Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 383 դեպք, ապաքինվել է 509 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

1

Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 383 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 36,996 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 509 մարդ, շարունակում է բուժվել 9,833-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 26,243։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 700 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 220-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 155,664 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1,850 է:

--00—ԼՄ