ՀՀ առանձին շրջաններում հուլիսի 25-30-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

հասարակական

Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը՝ նույնքան կնվազի։

Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Հանրապետության տարածքում

հասարակական
Երևան քաղաքում

հասարակական

 --0--ԿԿ