Ոստիկանապետի անվտանգության աշխատակիցները ստիպել են լրագրողին ջնջել տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

հասարակական

Անվտանգության աշխատակիցները  դուրս են հանել Hraparak.am կայքի լրագրողներին այն ռեստորանի տարածքից, որտեղ եղել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը., մինչ այդ էլ՝  ստիպել են հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային։

Նշենք, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է եղել։

Լրագրողները ֆիքսել են, թե ինչպես է Վահե Ղազարյանը, 30-ից ավելի մարդկանց հետ արագ հեռանում տարածքից։

Թեպետ ջնջվել են որոշակի կադրեր, սակայն, այնուամենայնիվ, կայքը տեսանյութ ունի, որը տեսանկարահանված է հեռվից։

Այս առթիվ հայտարարություն է տարածել Մեդիապաշտպանը, որ  խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական աշխատանքը»

«Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել, որտեղ նշված է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է։

Ըստ «Հրապարակ» օրաթերթի` իրենց լրագրողը լուրը ստանալուց հետո շտապել է նշված հասցե և նկարահանում է իրականացրել։

«Ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ մեզ մոտեցան մի քանի անվտանգության աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ՝ ստիպեցին հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային»,- գրված է հոդվածում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իրավապահ համակարգի աշխատակիցներին չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը:

Նման քայլերը պետք է բացառվեն։ Սա խոսքի և տեղեկատվության ազատության դեմ իրականացված քայլ է»։ 

--0--ԿԿ