Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում չարձագանքել «նորահայտ գործիչների» ելույթներին

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

ակցիա

Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված յոթ հայերը, որ դիմել էին Ռուսաստանի հայերի միության թեժ գծին, առավոտյան ազատ են արձակվել: Այս մասին հայտնում են Ռուսաստանի հայերի միությունից:

«Հարգելի հայրենակիցներ, խնդրում ենք չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ ադրբեջանական խմբերի հարձակմանը ենթարկված իրենց հայրենակիցների հուզական ներկա վիճակի վրա ազդող նորահայտ «հասարակական գործիչների» անպատասխանատու ելույթներին:

Այդ վայ-գործիչները ոչինչ չեն որոշում անգամ սեփական ընտանիքներում, սակայն հանուն ֆեյսբուքյան լայքերի անպատասխանատու կոչեր են անում ու հանդես են գալիս իրենց երկիրն ու ժողովրդին խայտառակող ուղիղ եթերներով՝ մեր համայնքն իրար խառնելով:

Զգոնություն: Հանգստություն: Եվ կապ ենք պահում միմյանց հետ»,- ասված է միության տարածած հաղորդագրության մեջ:

--00--ԱԹ