Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան 195 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

կորոնա

Նոր տիպի կորոնավիրուսային վարակի պատճառով Իրանում մեկ օրում գրանցված մահերի թիվն ավելացել է 195-ով՝ հասնելով 15 484-ի: Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին հայտնել է, որ մեկ օրում կորոնավիրուսով վարակման 2 316 դեպք է գրանցվել: Այսպիսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 288 839-ի:

3070 հիվանդների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Հիվանդանոցներից դուրս են գրվել 251 319-ը:

--00--ԱԹ