ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Կամչատկայի շրջանի հայ համայնքի վիճակի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

դեսպան

Հուլիսի 25-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի շրջանի ղեկավար Արթուր Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ տարածքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Կամչատկայի շրջանի հայ համայնքի վիճակի հետ կապված հարցեր:

Խաչատրյանն ընդգծել է շրջանում սադրանքներից զերծ մնալու և կայունության պահպանման հարցում տեղի իշխանությունների ու իրավապահների մեծ դերը: Դեսպան Տողանյանը շեշտել է այս օրերին մեր հայրենակիցների զգոնության ու զսպվածության կարևորությունը՝ սադրիչ գործողությունների մեջ չներքաշվելու համար:

--00--ԱԹ