Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

․

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքներից հետո ձերբակալվել է ավելի քան 30 մասնակից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությանը:

Աղբյուրի փոխանցմամբ ձերբակալվածներին 5 տարի կարգելեն մուտք գործել ՌԴ տարածք:

Իրավախախտներին վարչական պատասխանատվության են ենթարկել «մանր խուլիգանություն» հոդվածով: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել նաև խուլիգանության և կողոպուտի կասկածանքով:

Ըստ գործակալության` խոսքը գնում է հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի մասին, ոստիկանությունը պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել բախումների մասին, որոնց հետեւանքով վիրավորվել էր մեկ տղամարդ, եւ վնասվել էր խանութի ցուցափեղկ։ Բացի այդ, մայրաքաղաքի Արեւմտյան վարչական շրջանում անհայտ անձինք կոտրել էին սրճարանի եւ ավտոլվացման կետի պատուհանները:

--0--ԱՀ