Մի շարք բուժաշխատողներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով և շնորհակալագրով

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 20-ին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետի պատվոգրով և շնորհակալագրով մի շարք բուժաշխատողների պարգևատրելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի 17.07.2020թ. հ.10/12679 միջնորդագիրը.

1.Քաղաքացիների կյանքի և առողջության պահպանման գործում բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով մեծ ներդրում ունենալու համար, ինչպես նաև բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ.

1) Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել՝

ա. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ին
բ. «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ին
գ. «Նորք Մարաշ» ԲԿ ՓԲԸ-ին
դ. «Ս.Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ին
ե. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին
զ. «Կ.Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
է. «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ը. «Նոր Արեշ» պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
թ. «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ժ. «Սարի թաղ պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ժա. «Նոր Արաբկիր ԱԿ» ՓԲԸ-ին
ժբ. «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ժգ. «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ժդ. «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին

ժե. «Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ժզ. «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ժէ. «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ժը. «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ին
ժթ. «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ին

2) Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրել՝

ա. «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն ՓԲԸ-ին
բ. «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
գ. «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
դ. «Կարմիր Բլուր պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ե. «Արշակունյաց պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
զ. «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
է. «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ը. «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
թ. «Նորագավիթ պոլիկլինիկա» ՓԲԸ-ին
ժ. «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ին

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:

3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»:

--0--ԱՀ