Ո՞վ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրի իրական սեփականատերը. Սերգեյ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ԱԺ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մետաղական հանքավայրերի հետ կապված որևէ հզոր սեփականատեր ի հայտ չի գալիս, ապա առաջարկեց այդ գաղտնիության շղարշը չբացելու դեպքում բաժնեմասերը ազգայնացնել։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը տեղեկացրեց, որ գաղտնիության շղարշը կբացվի, երբ օրենքն ուժի մեջ մտնի։

«Խնդիրը կլուծվի, երբ օրենքը ուժի մեջ մտնի։ Արդյունքում մինչև վերջին անձը բացահայտվելու է՝ ով կանգնած տվյալ  ընկերության բաժնեմասի հետևում»,-ասել է Գևորգյանը։