«Աշո՛տ ջան, ցավում եմ քո համար». հրապարակվել է զոհված զինծառայողի լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News

զոհ

Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը հրապարակել է այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողի լուսանկարը:

«Հուլիսի 27-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Աշո՛տ ջան, ցավում եմ քո համար։

Աստված հոգիդ լուսավորի։

Փառք քեզ ու հիշատակ»,-գրել է նա։

--00—ԼՄ