Արցախի ոստիկանության պետն այցելել է Այգեստանի տարածքում տեղադրված անցակետեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 27, 24News

1

ԱՀ ոստիկանության պետն այցելել է Այգեստան համայնքի տարածքում տեղադրված
անցակետեր:

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020 թ.հուլիսի 25-ի
ստորագած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ:

1

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով¸ ԱՀ ոստիկանության կողմից
սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

2020 թ.հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ
Հակոբջանյանն այցելել է վերոնշյալ համայնքի տարածքում տեղադրված անցակետ և տեղում հանձնարարականներ տվել անցակետում շուրջօրյա ուժեղացված ծառայություն
իրականացնող ոստիկանության ծառայողներին։

1

--00—ԼՄ