Զոհված զինծառայողը առաջնեկին էր սպասում, Ապրիլյան պատերազմով անցած էր․ Վանաձորի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

հասարակական

«Աշոտը երիտասարդ էր՝ 29 տարեկան, նոր էր ամուսնացել, առաջնեկին էր սպասում, ընտանիքում երկու եղբայր են, երկուսն էլ զինծառայող։ Մեր ունեցած տվյալներով՝ Ապրիլյան պատերազմով անցած, շատ լավ, փորձառու զինվորական էր, բավականին բարձր ոգով», - 24News-ին պատմեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը՝ խոսելով պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանի մասին, որը զոհվել է հուլիսի 27-ին՝ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից։ 

Համայնքի ղեկավարն ասաց, որ շատ մանրամասների չի տիրապետում, Միքայելյանի ընտանիքին մոտիկից չի ճանաչել, բայց առաջիկայում կհանդիպի նրանց։ Ասլանյանի  խոսքով՝  զինծառայողի դասընկերներն են նաև արաձագանքել դեպքին, բոլորը լուրը ցավով են ընդունել։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ