Վտանգավոր զարգացումներ իսրայելա-լիբանանյան սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

սահման

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Լիբանանի հետ սահմանին ռազմական միջադեպ է գրանցվել:

«Որոշ ժամանակ առաջ հաղորդագրություն ստացվեց, որ Լիբանանի սահմանային Դով լեռան շրջանում ռազմական վտանգավոր զարգացում է գրանցվել»,- ասված է հայտարարության մեջ: 

Կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդում: Բանակը իսրայելական կողմի բնակիչներին հորդորում է մնալ տանը: Բաց տարածքում գործունեությունը, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներն ու զբոսաշրջությունը, արգելված են: 

Իսրայելի պետական ռադիոն հայտնել է, որ պաշտպանությանբ նախարարն ընդհատել է իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստը՝ Բանակի գլխավոր շտաբի ղեկավարի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար:

--00--ԱԹ