Իշխող ուժը պետք է քեֆ-ուրախությունից զերծ մնալու ներքին արգելակներ ունենար այս օրերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

․

Արտակարգ դրության ժամանակ առանց դիմակի փարթիներ անող, լեռնային գետերում ռետինե նավակով ռաֆթինգ անող իշխանության ներկայացուցիչների արարքներն ինքնին դատապարտելի չեմ համարում այն առումով, որ իրենք էլ են շատ լավ հասկանում, որ բաց տարածքում, առավել ևս բնության գրկում դիմակ կրելու պահանջը հիմարություն է, ինչ-որ գործունեության իմիտացիա ապահովելու անբովանդակ միջոց։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա նշել է, որ այստեղ խնդիրն այլ է` շուրջ հազար մարդու մահվան պատճառ դարձած համավարակի դեմ պայքարը կատարելապես ձախողած իշխող ուժի ներկայացուցիչները պետք է քեֆ-ուրախությունից զերծ մնալու ներքին արգելակներ ունենային այս օրերին։ Չալաղաջի պատառը, նարգիլեի ծուխն ու պարային շարժումները պետք է որ դժվարությամբ տրվեին նրանց։ Ուսերին առկա պատասխանատվության ծանր բեռը չպետք է խրախճանքների ժամանակ ու տրամադրություն թողներ։

Վարոսյանը նշում է, որ ուշադրությունը պետք է հրավիրել Էլ Տավուշի սահմանին վերջին մարտերի ու մոտ օրերս սպասվող թուրքադրբեջանական զորավարժություններին։

Հիշեցնենք, որ համացանցում լայն քննարկման արժանացավ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ անցկացված առանց դիմակների խնջույքը։

--0--ԱՀ