Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ անօթևան նախկին դատապարտյալը տեղավորվել է տուն-ինտերնատում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News 

հասարակական

Նախկին դատապարտյալ անձը դիմել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո օրեր շարունակ մնացել է անօթևան և խնդրելով Պաշտպանի աջակցությունը խնդրի կարգավորման հարցում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Պաշտպանի աշխատակազմի և Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջև արդյունավետ համագործակցության արդյունքում արագ պատրաստվել են քաղաքացու համապատասխան փաստաթղթերը, և նա բնակություն է հաստատել Ստեփանակերտի տուն-ինտերնատում:

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ նաև վերականգնվել է տվյալ անձի թոշակի վճարումը, որը մի քանի ամսով դադարեցված էր ընթացակարգային խնդիրների պատճառով:

--0--ԿԿ