Իրանը զորավարժություններ է սկսել Պարսից ծոցում. ԶՈՒ-ն տվյալներ կստանա «Նուր» արբանյակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News

Իրան
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի 28-ին զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում: 

Ըստ աղբյուրի՝ զորավարժությունների անցկացման ժամանակ ԶՈՒ-ն պետք է տվյալներ ստանա «Նուր» արբանյակից, որն Իրանի առաջին ռազմական արբանյակն է և ուղեծիր է դուրս բերվել այս տարվա ապրիլին:

Զորավարժություններն անցկացվում են ռազմածովային և օդատիեզերական ուժերի, հրթիռային ստորաբաժանումների ու անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ:

--00—ԼՄ