Քաղաքացին հոսանքահարվել է

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

Աինն

Հուլիսի 28-ին՝ ժամը 12։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանից նկատվում է ծուխ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թոթովենցի փողոցի թիվ 8 շենքի 3-րդ մուտքում Հովհաննես Գ․-ն (ծնված 1993 թ․) ցանկացել է էլեկտրական վահանակից անջատել էլեկտրաէներգիան, և տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։ Քաղաքացին հոսանքահարվել է, և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել հիվանդանոց։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ էլեկտրացանցի աշխատակիցների մոտենալը։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս