Կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները վերահսկող մասնագիտական խումբ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

կորոնավիրուս

Արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով կստեղծվի մասնագիտական խումբ: ՀՀ պարետն այսօր նոր որոշում է ստորագրել, որով էլ նախատեսվում է այս խմբի ստեղծումը: 

Դրանում կընդգրկվեն մասնագետներ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (3), ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» (2), էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության
ազգային մարմին» ՓԲԸ-ից (2)։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի 104 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պատշաճ համակարգ:

Այս թույլտվությունն ունեցող լաբորատորիաների ցանկը սահմանում է ՀՀ ԱՆ-ն։

--00--