Մոսկվայում ազգամիջյան բախումների համար 15 անձ է ձերբակալվել. 7-ը՝ հայ, 8-ն՝ ադրբեջանցի

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

դատարան

Մոսկվայի դատարանները ձերբակալել են ՌԴ մայրաքաղաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ազգամիջյան բախումների 15 մասնակիցների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նիկուլինյան դատարանը խափանման միջոց կալանքն է ընտրել յոթ հայաստանցու համար: Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հոդվածով:

Տրոիցկի դատարանում նույն հոդվածով 4 ադրբեջանցիներ են ազատազրկվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուզմինյան շրջանային դատարանը կալանքի որոշում է կայացրել չորս ադրբեջանցիների համար:

--00--ԱԹ