102-րդ ռազմաբազան տարածաշրջանում Թուրքիային զսպող ամենամեծ գործոններից է. Սանդիկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News 

«Հայերի ու ադրբեջանցիների համար պետք է միասնական լինի ՌԴ օրենսդրությունը, բոլորը պետք է ենթարկվեն այդ երկրի օրենքներին»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը զուգահեռ Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև ծավալվող միջադեպերին՝ նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Պատգամավորի գնահատմամբ՝ ՌԴ իրավապահները գործել են օպերատիվ, իսկ ծեծկռտուք կազմակերպած մի շարք ադրբեջանցիների մուտքը ՌԴ 5 տարով արգելափակված է:

Անդրադառնալով այն քննադատություններին, որոնք վերաբերում են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային, պատգամավորը նշեց. «Գյումրիի 102-րդ ռազմաբազան տարածաշրջանում անվտանգության կարևոր երաշխիքներից է: Այն տարածաշրջանում Թուրքիային զսպող ամենամեծ գործոններից է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ