Հայաստանն այսօր 10 միլիոն զինվոր ունի՝ Հայկական սփյուռքը. Արա Աբրահամյան

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 28, 24News

ԱԱ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելյան և հարակից շրջանների հայ բնակիչների հետ: Այդ շրջաններում էին վերջին օրերին տեղի ունենում ադրբեջանական խմբերի կողմից կազմակերպված հարձակումները հայերի վրա:

Արա Աբրահամյանը ներկաներին տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, կոչ արել չմտածված քայլեր չանել, միևնույն ժամանակ համոզմունք հայտնել, որ իրենք կարող են պաշտպանել իրենց պատմական հայրենիքի և հայրենակիցների շահերը, հայրենիքի, որի նկատմամբ ոտնձգություններ են իրականացնում Ադրբեջանն ու Թուրքիան:

«Հայաստանն այսօր 10 մլն զինվոր ունի՝ դա հայկական սփյուռքն է»,- ասել է նա:

--00--ԱԹ