Աշխարհում վարակված է 16,8 մլն մարդ, ակտիվ վարակակիր է 5,7 միլիոնը, 10 միլիոնն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

աշխարհ

Հուլիսի 29-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 16,899,009 է, որից 663,539-ը մահացել է, 10,462,172-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,706,849 է, որից 66,449 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4,498,343 վարակման դեպք, որից 152,320-ը մահացել է, 2,185,894-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,160,129 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,484,649 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,533,936 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 823,515 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 88,634 է, Հնդկաստանում՝ 34,240, ՌԴ-ում՝ 13,504:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ