«Ուրարտուն» պայմանագիր է կնքել գանացի ֆուտբոլիստի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

սպորտ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Պայմանագիր է ստորագրվել 24-ամյա գանացի ֆուտբոլիստ Աննան Մենսահի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մենսահը հայկական ակումբներում խաղալու փորձ ունի։ Հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», «Գանձասար-Կապանում»։

«Ես շատ ուրախ եմ այս ակումբում լինելու համար։ Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելու համար, որպեսզի օգնեմ թիմին հասնել առաջադրված նպատակներին։ Շնորհակալ եմ ակումբին ջերմ վերաբերմունքի համար։ Թիմի տղաներից տպավորությունները լավն են։ Աշխատանքին լուրջ են վերաբերվում, բայց մարզումներից հետո բոլորը կատակում են, ինչն էլ բարձր տրամադրություն է ապահովում թիմում։ Իսկապես ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու։ Հուսով եմ, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Աննան Մենսահը։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Մենսահն անցկացրել է 41 հանդիպում։

--0--ԿԿ