Նոր Նորքի չորացող կանաչ գոտիները կոռոգվեն. սկսվել է նոր խորքային հորի հորատումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

հորատում

Նոր Նորք վարչական շրջանում սկսվել է նոր խորքային հորի հորատումը: Դա  նշանակում է, որ մոտ 2 ամիս անց կսկսեն ոռոգվել ոռոգվել ջրի բացակայության պատճառով չորացող գոտիները, մասնավորապես՝ Սուրբ  Սարգիս եկեղեցու լանջը, 5, 7, 8-րդ զանգվածների կանաչ տարածքները: Այս մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ լուրի վերաբերյալ գրել է. «Երբ Նոր Նորքի մասին լավ լուրեր ենք գրում, մեր քաղաքացիները հաճախ գրում են. «Ինչու՞ Մասիվի բարեկարգումը 4-րդից էն կողմ չի գնում»։ Մասամբ ճիշտ պնդումը շուտով էլ արդիական չի լինի։  Սկսվել է նոր խորքային հորի հորատումը, որը հնարավորություն կտա ոռոգել 5, 7, 8 զանգվածների կանաչ տարածքները, մասնավորապես, Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջը»:

--00—ԼՄ