Զորավարժությունների ժամանակ Իրանի՝ բալիստիկ հրթիռներ արձակելու փորձերը հաջող են եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

բալիստիկ

«Tasnim» գործակալությունը հայտնում է, որ Իրանի զինվորականները զորավարժությունների ժամանակ բալիստիկ հրթիռների արձակում է անցկացրել գետնի տակից: Փորձերը հաջողված են եղել:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցի շրջանում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում ձեռնամուխ Է եղել «Մեծ մարգարե-14» անվանումը կրող զորաշարժերի ավարտական փուլին, որին մասնակցել են ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը: Զորավարժություններն անցկացնելիս իրանական զինված ուժերն առաջին անգամ տվյալներ են ստացել Իրանի առաջին ռազմական արբանյակից՝ «Նուր»-ից:

--00—ԼՄ