Արցախի «Արդարություն» խմբակցությունը մերժել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրավերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

Արցախ

Արցախի «Արդարություն» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. 

«Արցախի «Արդարություն» խմբակցությունը հրավեր է ստացել «Իրազեկ քաղաքացների միավորման» Ստեփանակերտի գրասենյակի կողմից (ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան)՝ մասնակցելու ԱՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի կարգավորումների շուրջ հանրային քննարկմանը։

Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, հեռահաղորդակցության խնդիրները միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում: Մենք բազմիցս հանդես ենք եկել այս ոլորտի շուրջ առաջարկություններով և հայտարարություններով, սակայն մերժում ենք Իրազեկ քաղաքացների միավորման Ստեփանակերտի գրասենյակի հրավերը, քանի որ՝

1.Հեռահաղորդակցությունը ռազմավարական նշանակության ոլորտ է, նրան առնչվող ցանկացած հարց իր մեջ գաղտնիություն է պարունակում։

2. Մեզ համար անընդունելի է այս հարցի շուրջ որևէ քննարկում մի կազմակերպության հետ, որը ֆինանսավորվում է արտերկրի այնպիսի ֆոնդերից, որոնց հակահայկական, ապազգային բնույթի մասին բազմիցս խոսել ենք»:

--00--ԱԹ