Հնարավոր է՝ Թուրքիան և Ուկրաինան ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

ԱԹՍ

Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Գյուլդերեն ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում Թուրքիան և Ուկրաինան հնարավոր է համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսեն։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Դեսպանի խոսքը վերաբերում է թուրքական «Bayraktar» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերին։ 

Գյուլդերեն նշել է, որ Ուկրաինան վերջերս Թուրքիայից գնել է «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ներ և հավելել, որ քննարկման փուլում են Ուկարինայում համատեղ ավելի ուժեղ համակարգեր զարգացնելու և նույնիսկ «Bayraktar»-ների արտադրության հարցը։  

Դեսպանի համոզմամբ նշյալ ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը կարող է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիա-Ուկրաինա համագործակցության նոր խորհրդանիշ լինել։ 

«Մեր ազգային անվտանգության շուրջ շատ կարևոր ծրագրեր ենք քննարկում։ Այս ոլորտում շարունակում ենք ակտիվորեն աշխատել»,-ասել է դեսպանը։ 

Բացի դրանից՝ Գյուլդերեն շեշտել է, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցությունը ամրապնդել պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրնեի համագործակցությունը։ 

Աղբյուրը հիշեցնում է, 2020 թ․ փետրվարի 3-ին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել։ 

Իսկ ավելի վաղ ուկրաինական «Ukroboronprom» ընկերությանը կից «Ukrspetseksport»-ի և թուրքական «Baykar» մեքենաշինական ընկերության միջև զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կազմակերպություն էր հիմնվել։  

--00—ԼՄ