Սահմանն ու սահմանամերձ գոտին մեր առաջնային ուշադրության կենտրոնում են. Էդուարդ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

էդուարդ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Սահմանապահ շեների զարգացումը՝ Հայաստանի անվտանգության երաշխիք» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում: 

«Այսօր գործընկերներիս հետ քննարկել ենք Տավուշի մարզի սահմանային բնակավայրերի վերաբերյալ խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Շարունակելով կառավարության հանձնառած պարտավորությունները՝ փորձել ենք առաջ քաշել նոր ուղղություններ և ծրագրեր, մասնավորապես՝

1. գյուղատնտնեսության,

2. սոցիալական,

3. ենթակառուցվածքների,

4. կրթական ոլորտներում:

Այս թեմայով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և շուտով կունենանք շոշափելի արդյունքներ: Հավաստիացնում եմ, որ սահմանն ու սահմանամերձ գոտին գտնվում են մեր առաջնային ուշադրության կենտրոնում»:

--00—ԼՄ