Կապան քաղաքում 23-ամյա աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով գետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

․

Հուլիսի 29-ին, ժամը 17։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ Ողջի գետի ափին կանգնած աղջիկը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով գետը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օխերատիվ խումբը։

Փրկարարները կանխել են Դիանա Մ․-ի (ծնված 1997 թ.) ինքնասպանության փորձը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

--0--ԱՀ