Ոստիկանությանը կոչ է անում ԶԼՄ-ներին՝ կրել դիմակ. խախտողները կտուգանվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

․

Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

--0--ԱՀ