Հաղթանակի կամրջից տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

ԱԻՆ

Հաղթանակի կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Քաղաքացի Վաղարշակ Ա․-ի ինքնասպանության փորձը կանխվել է ՀՀ վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ վարած զրույցի արդյունքում։

--0--ԱՀ