Սա սովորական խայտառակություն չէ, սա աղետ է․ Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

․

Ողբամ քեզ Սևան, ողբամ քեզ բնապահպանություն: Հասկանո՞ւմ եք, թե Սևանը հիմա ինչ վիճակում է և ում ձեռքերում: Այս մասին գրառում է կատարել  «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը` անդրադառնալով Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարի ասուլիսին։

Նա նշում է, թե ինչի՞ վրա եք հիմնվում՝ հերքելով ձկան վնասակարությունը, դեռ մի բան էլ նախատեսում են ձուկն ուղարկել բանակ:

«Իսկ տարածքների մաքրման հարցում ֆիքսվեց, որ նախատեսված 750 հեկտարից մաքրված է միայն մոտավորապես 150 հեկտարը: Լրագրողի մտահոգությանը, թե այսքան կարճ մնացած ժամանակահատվածում կհասցնեք արդյո՞ք ևս 600 հեկտար մաքրել, Շրջակա միջավայրի նախարարի ժ/պ-ն պատասխանում է՝ «պետք է նենց անենք, որ հասցնենք», լրագրողը շարունակում է հարցադրումը՝ «իսկ եթե չստացվի՞»: Ի պատասխան դրան հնչում է նախարարի ժ/պ-ի «պետք է նենց անենք, որ չստացվել չլինի» պատասխանը: Մի խոսքով՝ անպատասխանատու բաժակաճառեր: Եվ այսպես. երեք տարվա կյանք ունեցող Սևանի ճահճացման պրոցեսների մասին տրված մամուլի ասուլիսից ի՞նչ ենք ֆիքսում. բոլոր հարցերը գտնվում են քննարկման, բանակցությունների և փաստաթղթերի փուլում, ոչ մի ռեալ գործընթաց այս պահին չի իրականացվում:

Ի՞նչ ունենք այս պահին.

1. Ունենք ճահճացող Սևան:

2. Ունենք կրճատվող ձկնապաշարներ և անհետացման եզրին կանգնած ձկան տեսակներ:

3. Ունենք անսահմանափակ քանակությամբ ցիանոբակտերիաներ:

4. Ունենք բույսերը բակտերիաներից ու ջրիմուռներից չտարբերող որոշում կայացնող պաշտոնյաներ:

Սա սովորական խայտառակություն չէ, սա աղետ է, ուղղակի աղետ»:

--0--ԱՀ