Երևանում 31-ամյա կինը ծննդաբերել է, երեխային դրել տոպրակի մեջ և գցել աղբարկղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

նորածի

Հուլիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Այդ մասին հայտում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 31-ամյա Արմինե Հ․-ն է, որը նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմանում, Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա, երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ, նետել է աղբարկղը։

Դեպքի փաստով քննչական բաժնի ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, և Արմինե Հ․-ն ձերբակալվել է։

--00—ԼՄ