Գեղարքունիքում 4 մանկապարտեզ կհիմնանորոգվի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է Գեղարքունիքի մարզում կառուցապատման աշխատանքները:

Հիմնանորոգվում է Վաղաշենի մանկապարտեզի շենքը. այստեղ կհաճախի 120 երեխա:

Հիմնանորոգվում է Երանոս համայնքի մսուր մանկապարտեզը, ծրագրի շահառու է 130 երեխա:

Ծովասարում կառուցվում է մանկապարտեզ։

Մասնակի վերանորոգվում է Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզը։

--00—ԼՄ