Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից․ մարտակերտցի կամավորականները թեթիկներ են բաժանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

Covid-19 համավարակի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Արցախի գյուղերում և շրջկենտրոններում շարունակվում են հանրության իրազեկման աշխատանքները:

1

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ «Stop Covid-19» ծրագրով հուլիսի 29-ին Մարտակերտ քաղաքի մի խումբ կամավորներ, շրջելով փողոցներում, հանրությանը բաժանել են «ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից» իրազեկման թերթիկները և հիշեցրել հակահամաճարակային կանոնների պահպանման /դիմակ և ձեռնոց կրելու/ անհրաժեշտության մասին:

1

Նախաձեռնության նպատակը կարևորվում է նրանով, որ համավարակի պայմաններում հանրությունը պետք է առավել զգոն լինի և հոգ տանի սեփական առողջության նկատմամբ, հատկապես մարդաշատ տարածքներում սոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերը պարբերաբար ախտահանելը վարակից պաշտպանվելու հիմնական միջոցներն են:

--00—ԼՄ