Շնորհակալ ենք մեզ ներշնչած վսահության համար․Տավուշի թեմը շնորհավորել է Խաչատուրովի ծնունդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

տավուշ

Հուլիսի 30-ը գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան օրն է։ Տավուշի թեմը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է նրան։ 

«Մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է այսօր։

Տավուշի թեմի հոգևորականաց դասի և ողջ ժողովրդի անունից շնորհավորում ենք, սիրելի՛ հրամանատար։

Շնորհակալ ենք Ձեր ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած այն վսահության համար, որ հակառակորդը միշտ ստիպված է լինելու ընդունել մեր պարտադրած խաղաղությունը։

Աղոթում ենք Ձեր և Ձեր ընտանիքի արևշատության, երջանկության և մխիթարության համար՝ մաղթելով Ձեզ խաղաղ, անփորձանք և անկորուստ ծառայություն՝ միշտ հայցելով Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը Ձեզ և Ձեր գլխավորությամբ մեր 3-րդ բանակային կորպուսին։

Աստված Ձեզ պահապան»,-նշվում է ֆեյսբուքյան էջում։

--00—ԼՄ