Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդունումը պետք է կամավոր լինի․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի մասին կայացած խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառելու մասին որոշումը կայացվելու է միայն դեղամիջոցի վերաբերյալ հարյուրտոկոսանոց վստահություն ունենալու դեպքում։ Այս մասին հայտնում է vesti.ru կայքը։ 

Պուտինը շեշտել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի ընդունումը պետք է կամավոր լինի։ 

--0--ԿԿ