11 քաղաքական ուժ՝ ԱԺ-ի համար պայքարում. Սմբատյանը թվարկեց հայտ ներկայացրածներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը կմասնակցի 11 քաղաքական ուժ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Մասնակցության հայտ ներկայացրեցին «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

«ԿԸՀ-ն պատրաստ է պատշաճ մակարդակով անցկանել արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- ասաց Սմբատյանը։

Բոլոր կուսակցություններն ու դաշինքները հայտերը ներկայացրեցին վերջնաժամկետում՝ այսօր, մինչև վերջ պահպանելով քաղաքական ինտրիգը։