Վթարի ենթարկված մեքենայի 67-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

հասարակական

Հուլիսի 29-ին, ժամը 15.00-ին, Երևանի Աշտարակի խճուղուց Գևորգ Չաուշի փողոց տանող նորակառույց ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. «ՎԱԶ-21063-ի» 67-ամյա վարորդ Ստեփան Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է քննություն։

--0--ԿԿ