ՔՏՀԱՏՄ-ի դիտարկմամբ խախտումներ են հայտնաբերել միայն կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

հասարակական

ՀՀ Պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ վերահսկողական գործառույթներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և ՃՈ Նորագավիթի հենակետում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Հուլիսի 30-ի վաղ առավոտից մեկնարկած վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու մի շարք դեպքեր։

Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախատումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Ստուգում իրականացնելուց բացի, ՔՏՀԱՏՄ մասնագետները տեղում իրականացրել են նաև իրազեկման և բացատրական լայնածավալ աշխատանքներ՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու և Covid 19 համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով։

Նշենք, որ Արտակարգ դրության պայմաններում վերահսկողական աշխատանքներն ինտենսիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքում և բոլոր մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ:

--0--ԿԿ